Հանդիպում ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչությունում

27 Օգոստոսի, 2020 20:56
Oգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նորաստեղծ ՀՀ ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության կառուցվածքը, գործառույթները, քննարկվել ԿԽՄԿ մանդատի շրջանակներում գլխավոր վարչության գործառույթներից բխող ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկայացրել են անհայտ կորածների ընտանիքի անդամների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված վերջին տարիներին իրականացված աջակցության ծրագրերը, ընդգծել այս ուղղությամբ Պաշտպանության նախարարության հետ ջանքերի համադրման կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է նաև արդեն իսկ հաստատված համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների շարունակականության ապահովումը և ձեռք բերված արդյունքների ամրապնդումը:

  • Տարածել