…
23 Ապրիլի, 2010 00:00
Զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են կատարվել սպառազինության և ռազմական տեխնիկայի հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Համալրվել են ռազմատեխնիկական միջոցները, կատարելագործվել են շահագործող անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները, զորամասերին հատկացվել են նոր սարքավորումներ, հրատարակվել են մեթոդական ձեռնարկներ և անհրաժեշտ տեխնիկական գրականություն:
Ամփոփելով նիստը՝ Սեյրան Օհանյանը հրամանատարական կազմին հանձնարարականներ տվեց զինված ուժերի տեխնիկական ապահովման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները և մարտական ոգին էլ ավելի բարձրացնելու համար ձեռնարկվող քայլերին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն