…
7 Մայիսի, 2010 00:00
Հանդիպման ընթացքում խորհրդի ներկայացուցիչները պաշտպանության նախարարին են ներկայացրել երիտասարդություն-բանակ կապի ամրպանդման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու տեսակետները: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ Արսեն Քարամյանի խոսքով, երիտասարդական քաղաքականությունը և երիտասարդներին առնչվող հարցերը ներառում են լայն շրջանակ` կրթություն, մշակույթ, բանակ, սպորտ, առողջապահություն և այլն, իսկ այն հանգամանքը, որ խորհրդի առաջին հանդիպումը կազմակերպվել է պաշտպանության նախարարի հետ, միանշանակորեն շեշտադրում է խորհրդի անդամների կողմից ազգային բանակի ու ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների կարևորումը: Նրա հավաստմամբ, ներկայիս երիտասարդությունը պատրաստ է իր լուման ներդնելու երկրի մարտունակության ամրապնդման, ազգային անվտանգության խնդիրների լուծման գործընթացներում:
ՀՀ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակից լինել խորհրդին` ծրագրված խնդիրների իրականացման, երիտասարդական քաղաքականության ամրապնդման համար:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչություն