Հայտարարություն

12 Մարտի, 2020 17:32
ՀՀ զինված ուժերը զինվորական իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հարցազրույցի է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացիների.

Հիմնական պարտականություններ

1) Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում,

2) Դատական ներկայացուցչության իրականացում,

3) Իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում, պատասխանների կազմում,

4) Զինվորական օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում,

5) ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 104-րդ հոդվածի պահանջների կատարում,

6) Իրավաբանական բնույթի այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  1. Բարձրագույն կրթություն` իրավագիտության ոլորտում,
  2. Աշխատանքային փորձ (ցանկալի է),
  3. Հայերենի լավ իմացություն,
  4. Համակարգչային գիտելիքներ,
  5. Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով 

     կատարելու ունակություն,

  1. Վերլուծելու ունակություն,
  2. Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
  3. Լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն,
  4. Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
  5. Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում:

      Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայություն`             ք. Երևան, Բագրևանդի 5:

          Մասնագիտական ինքնակենսագրականներն (CV) ուղարկել karlen.mirzoyan@mil.am էլեկտրոնային հասցեով: 

  • Տարածել