…
26 Մայիսի, 2010 00:00
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և այժմ էլ շարունակվում են` ներառելով գրեթե բոլոր ոլորտները. քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական, գիտական: Վերջին տարիներին էլ ավելի է խորացել համագործակցությունը ռազմական ոլորտում: Ուստի պատահական չէ, որ նախարարության գրադարանում բացվում է Չինական անկյուն, որի նպատակն է մեր զինվորականներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու այս հնագույն քաղաքակրթությանը:
ՉԺՀ դեսպան Թյան Չանչունն էլ նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և ցանկանում է ավելի զարգացնել ու ամրապնդել այն: Մշակույթի և գիտության չինական կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանը ներկայացրեց հայ-չինական բազմադարյա կապերի պատմությունը, չինահայ համայնքի անվանի ներկայացուցիչներին:
Այնուհետև չինական արվեստը ներկայացրեցին ԵՊՀ Մշակույթի կենտրոնի, «Վիկտորիա» պարային համույթի, Հայաստանի ուշուի ֆեդերացիայի անդամները, Պետական կոնսերվատորիայի ուսանողները:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն