Համագործակցության արձանագրության ստորագրում պաշտպանության նախարարությունում
31 Մայիսի, 2010 00:00Մայիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության արձանագրություն: Ռուսական կողմից արձանագրությունը ստորագրեց կազմակերպության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովը, իսկ հայկական կողմից՝ ԱՌՀԻ պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Լրագրողների հետ կայացած զրույցում կողմերը կարևորեցին արձանագրության ստորագրումը և մատնանշեցին համագործակցության դրական կողմերը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն