
Մայիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության և ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության արձանագրություն: Ռուսական կողմից արձանագրությունը ստորագրեց կազմակերպության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վորոբյովը, իսկ հայկական կողմից՝ ԱՌՀԻ պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: