Մամուլի հաղորդագրություն
10 Օգոստոսի, 2010 00:00Ս.թ. օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը:
Նիստի ընթացքում քննարկվող ծրագրերն արժանացան հանձնաժողովի նախնական հավանությանը, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարություններ տվեցին հանձնաժողովում ընդգրկված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներին` ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի լրամշակումը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն