Մամուլի հաղորդագրություն
10 August, 2010 00:00![](/UserFiles/Image/press-rel-2010-08-09-b.jpg)
Նիստի ընթացքում քննարկվող ծրագրերն արժանացան հանձնաժողովի նախնական հավանությանը, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: Հանձնաժողովի համանախագահներ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարություններ տվեցին հանձնաժողովում ընդգրկված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներին` ՀՀ ռազմական արդյունաբերության, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի լրամշակումը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն