Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը
2 Մայիսի, 2019 17:29ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014թ.-ից:
2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը: Ծրագրված միջոցառումները միտված են նաև պաշտպանական համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանմանը, կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև համատեղ աշխատանքներ իրականացնել զինծառայողների երեխաների գերատեսչական խնամքի կենտրոնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու վերաբերյալ: