Հոգևոր առաջնորդների այցը խաղաղապահ բրիգադ

1 Մարտի, 2019 18:45
Փետրվարի 25-ին բարեկամական այցով Հայաստան ժամանած Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է խաղաղապահ ուժերի բրիգադ:

Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդն ընդգծել է, որ զարմացած ու հիացած է այն հոգևոր մեծ էներգիայով և հավատքով, որը տիրում է Հայաստան աշխարհում, առավել ևս հայ զինվորականների շրջանում:

Զինծառայողները ստացել են Աշոտ Երկաթ արքայի Խաչ կրծքանշանները, որը նախապես օծվել էր երկու զինված ուժերի հոգևոր առաջնորդների կողմից: Արարողությունն ավարտվել է տերունական աղոթքով:

  • Տարածել