Պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
24 Սեպտեմբերի, 2010 00:002010թ. սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:
Կողմերն անդրադարձան նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մանրամասներին: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված հուշանվեր:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն