Պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

24 September, 2010 00:00
2010թ. սեպտեմբերի 23-ին պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային և հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Կողմերն անդրադարձան նաև Հայաստանում ՌԴ ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մանրամասներին: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին հանձնեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված հուշանվեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն