Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
26 Հուլիսի, 2018 18:35Հանդիպումը նպատակաուղղված էր ամերիկյան մասնագետների քառօրյա խորհրդատվական այցի արդյունքների ամփոփմանը և պաշտպանական բարեփոխումների գործընթացի ուղղությամբ խորհրդատվական աջակցության կարիքների ու հետագա անելիքների նախանշմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ինստիտուցիոնալացման և առաջավոր փորձի ուսումնասիրման, ընդհանրացման ու տարածման կարողությունների զարգացման հարցերով կայացած աշխատանքային հանդիպումների արդյունքները, ընդգծվել է այս ուղղություններով շարունակական համագործակցության կարևորությունը:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին հայկական կողմին ցուցաբերվող փորձագիտական աջակցության համար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը նշել է, որ չնայած համեմատաբար երիտասարդ լինելու հանգամանքին, ՀՀ զինված ուժերը մի շարք ոլորտներում կուտակել են բացառիկ փորձ և գիտելիքներ և պատրաստ են կիսել կուտակած փորձը միջազգային ասպարեզում գործընկեր զինված ուժերի հետ: