Բարձր է գնահատվել ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի համագործակցությունը
21 Մարտի, 2018 11:30Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումները:
Կողմերը բարձր են գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցությունն ու կարևորել հետագա համագործակցության շարունակականությունը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների տեսանկյունից: