…
13 Մարտի, 2018 10:48Հայ-բրիտանական խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական համակարգերում ընթացող բարեփոխումները։ Կարևորվել են Հարավային Կովկասում համագործակցային մթնոլորտի ձևավորման ուղղությամբ երկու պետությունների համատեղ ջանքերը։
Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները։ Հատկանշվել են փորձագիտական խորհրդատվության, ռազմական կրթության և վերապատրաստումների, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, կանանց դերի բարձրացման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղություններով արձանագրված ձեռքբերումները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք նոր ուղղություններով համագործացության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այն ներառում է 20-ից ավել միջոցառումներ Հայաստանում, Միացյալ Թագավորությունում և այլ երկրներում տեղակայված ՄԹ ուսումնական կենտրոններում: