Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են կատարվել ՀՀ զինված ուժերում
29 Սեպտեմբերի, 2017 18:56Հայաստանի Հանրապետության Նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել նաև գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին: ՀՀ նախագահի սեպտեմբերի 28-ի մեկ այլ հրամանագրով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակվել գնդապետ Վաղինակ Սարգսյանը` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, կնքելով պայմանագիր մեկ տարի ժամկետով` 2017 թվականի սեպտեմբերի 30-ից:
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ նշանակելու մասին` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:
ՀՀ Նախագահի սեպտեմբերի 29-ի ﬔկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ` ազատվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցչի պաշտոնից։