ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակության այցը ՀՀ պաշտպանության նախարարություն

1 Декабря, 2010 00:00
Ս.թ. դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերի գլխավորությամբ հյուրընկալվեց ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ճանաչողական-ուսումնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը բաղկացած էր քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրներից և պրոֆեսորադասախոսական անձնակազմից: Պատվիրակության մեջ կար նաև մասնակից Ադրբեջանից:
ՀՀ պաշտպանության նախարարությունում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների համար դասախոսություններով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները թեմայով դասախոսությամբ: ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, կազմակերպված դասախոսությունների ու քննարկումների համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստան կատարած այցը կնպաստի քոլեջի ունկնդիրների մոտ տարածաշրջանային անվտանգության հարցերի և ՀՀ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ գիտելիքների խորացմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться