ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանը
17 December, 2010 00:00![](/UserFiles/Image/press-rel-2010-12-17-d.jpg)
Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:
Բարձր գնահատելով միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը և ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը` դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերը նշել է, որ ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը և ընդլայնել նրա շրջանակները:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն