Հայտարարություն
3 Հուլիսի, 2014 00:00«Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության քոլեջը 2014-2015 ուստարվա դիմորդների համար հայտարարում է ընդունելություն «Բուժական գործ» մասնագիտության գծով անվճար հիմունքներով ուսուցման տեղերի համար:
Ընդունելությունն իրականացվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար: Ուսման տևողությունն է 4 տարի: Ուսուցման ձևը՝ առկա (ստացիոնար) հայոց լեզվով:
Ընդունելության և ուսման պայմանները.
Ընդունելությունը նախատեսված է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող արական սեռի դիմորդների համար;
3 տարի ուսուցումից հետո ուսանողներին կտրվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում մինչև ուսման ավարտը;
Քոլեջի շրջանավարտները ստանում են «բուժակի» որակավորում;
Շրջանավարտները 3 տարի ժամկետով պարտադիր պայմանագրային ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերի զորամասերում՝ որպես բուժակ, ստանալով ենթասպայական կազմի զինվորական կոչումներ:
Քոլեջում ընդունելությունը կատարվում է կենսաբանություն առարկայից բանավոր քննության արդյունքների հիման վրա:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2014թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 13-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից 16:00-ն: Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչների (ծնողներ կամ հոգաբարձու) հետ ներկայացնում է.
1.Դիմում
2.Կրթության մասին փաստաթղթի բնագիրը
3.3x4 չափի 4 լուսանկար
4.Անձը հաստատող փաստաթուղթ
5.Տեղեկանք բնակության վայրից
6.Կցագրման վկայական
7.Ընդունելության արտոնության իրավունք հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):
8.Տեղեկանքներ նարկոլոգի և հոգեբույժի մոտ հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ:
Ընդունելության քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթն իրականացվում է 2014թ. օգոստոսի 26-27-ին:
Հաստատությունը հրամանագրված դիմորդի հետ կնքում է համապատասխան պայմանագիր:
Քոլեջում կրթաթոշակ և ուսանողական նպաստ տրամադրելու կարգը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 01.03.2007թ. 279-Ն որոշմամբ:
ՀՀ զինված ուժերում ծառայությունն ավարտելուց հետո բուժակներն իրավունք ունեն աշխատանքի անցնել ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհիմնարկներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով:
Հեռ.՝ 060-621-421, 060-621-422, 060-621-362, 010-564-408
Հասցե՝ Երևան, ԵՊԲՀ, Կորյունի 2, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատ: