Հայտարարություն

3 Июля, 2014 00:00
«Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության քոլեջը 2014-2015 ուստարվա դիմորդների համար հայտարարում է ընդունելություն «Բուժական գործ» մասնագիտության գծով անվճար հիմունքներով ուսուցման տեղերի համար:

Ընդունելությունն իրականացվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար: Ուսման տևողությունն է 4 տարի: Ուսուցման ձևը՝ առկա (ստացիոնար) հայոց լեզվով: Ընդունելության և ուսման պայմանները. Ընդունելությունը նախատեսված է միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող արական սեռի դիմորդների համար; 3 տարի ուսուցումից հետո ուսանողներին կտրվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում մինչև ուսման ավարտը; Քոլեջի շրջանավարտները ստանում են «բուժակի» որակավորում; Շրջանավարտները 3 տարի ժամկետով պարտադիր պայմանագրային ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերի զորամասերում՝ որպես բուժակ, ստանալով ենթասպայական կազմի զինվորական կոչումներ: Քոլեջում ընդունելությունը կատարվում է կենսաբանություն առարկայից բանավոր քննության արդյունքների հիման վրա: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2014թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 13-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից 16:00-ն: Դիմորդը քոլեջի ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչների (ծնողներ կամ հոգաբարձու) հետ ներկայացնում է. 1.Դիմում 2.Կրթության մասին փաստաթղթի բնագիրը 3.3x4 չափի 4 լուսանկար 4.Անձը հաստատող փաստաթուղթ 5.Տեղեկանք բնակության վայրից 6.Կցագրման վկայական 7.Ընդունելության արտոնության իրավունք հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում): 8.Տեղեկանքներ նարկոլոգի և հոգեբույժի մոտ հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ: Ընդունելության քննությունները կկազմակերպվեն օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 25-ը ընկած ժամանակահատվածում: Մրցույթն իրականացվում է 2014թ. օգոստոսի 26-27-ին: Հաստատությունը հրամանագրված դիմորդի հետ կնքում է համապատասխան պայմանագիր: Քոլեջում կրթաթոշակ և ուսանողական նպաստ տրամադրելու կարգը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 01.03.2007թ. 279-Ն որոշմամբ: ՀՀ զինված ուժերում ծառայությունն ավարտելուց հետո բուժակներն իրավունք ունեն աշխատանքի անցնել ինչպես հանրապետության, այնպես էլ արտասահմանյան բուժհիմնարկներում: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ընդունող հանձնաժողով: Հեռ.՝ 060-621-421, 060-621-422, 060-621-362, 010-564-408 Հասցե՝ Երևան, ԵՊԲՀ, Կորյունի 2, ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատ:
  • Поделиться