Բարձր գնահատական հայ-իտալական համագործակցությանը

15 Նոյեմբերի, 2013 00:00
Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին:

Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում: Կողմերը կարևորել են նաև մոտ ապագայում ՀՀ ԶՈւ մասնակցության հնարավորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը: Դեսպան Սկապինին ևս կարևորել է հայ-իտալական համագործակցությունը` հաստատելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանը հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը:
  • Տարածել