ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունների համատեղ հայտարարությունը

26 Июля, 2013 00:00
Ռազմական թեմաներով թանգարանների մեկ միասնական ցանց ստեղծելու, թանգարանային նյութերի հավաքագրման և կառավարման հայեցակարգ մշակելու վերաբերյալ:

2013 թվականի հունիսի 26-ի ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության քննարկումների և ս. թ. հուլիսի 16-ի ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ մշակույթի և պաշտպանության նախարարություններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել ռազմական թեմաներով թանգարանների մեկ միասնական ցանցի ստեղծման և թանգարանային նյութերի հավաքագրման և կառավարման հայեցակարգ: ՀՀ պաշտպանության և մշակույթի նախարարությունները հայեցակարգի մշակման նպատակով ընդունում են առաջարկություններ, որի վերջնաժամկետն է ս. թ. օգոստոսի 20-ը: Առաջարկները ներկայացնել ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչություն: Հեռ` (+374-10) 29-44-29 055 18-15- 34 (Գնդապետ Վանիկ Մինասյան) Էլ-փոստ` modpress@ mil.am, Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5 ՀՀ ՊՆ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն: Հեռ.` (+374-10) 51-63-10 /Գոհար Սաիյան/, Էլ-փոստ` jarangutyun@mincult.am, Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
  • Поделиться