ՀՀ պաշտպանության նախարարությունում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան

14 Նոյեմբերի, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում նոյեմբերի 14-ին բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան:

Լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը հնարավորություն կընձեռի ՀՀ Զինված ուժերի սպաներին և քաղաքացիական հատուկ ծառայողներին զարգացնել լսողական և խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում: Լսարանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ: Ամերիկյան կողմը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այդպիսի լաբորատորիաների դերը և դրանց ավելացումը: Ամերիկյան անգլերենի ուսուցման նմանօրինակ լսարաններ ավելի վաղ բացվել են նաև Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտում և Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում:
  • Տարածել