Մամուլի հաղորդագրություն

13 Հոկտեմբերի, 2012 00:00
Առաջիկա ծրագրերը ներկայացնելու և համագործակցության ուղիները նախանշելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական նորընտիր խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ Դ.Տոնոյանին, Ա.Նազարյանին, ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Ալեքսանյանին և ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մ.Շիրինյանին:

Քննարկվել են բանակի հանդեպ հանրության վստահությունը մեծացնելու, զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման, դրանց ամրապնդման օրենսդրական դաշտի կատարելագործման և այլ հիմնահարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը, շնորհավորելով ներկաներին Հասարակական խորհրդում ընգրկվելու, իսկ Գ.Հարությունյանին՝ խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ, նրանց մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ բանակ- հասարակություն կապի ամրապնդման գործում խորհրդի առաջին կազմի ձեռքբերումները կհամալրվեն նոր անդամների ջանքերով: Դ.Տոնոյանը նշել է Խորհրդի հետ համագործակցության առանցքային ուղղությունները, որոնք կարևորվում են պաշտպանական բարեփոխումների ներկա փուլում, մասնավորապես ընդգծել է Խորհրդի դերը հանրության խոսքը լսելի դարձնելու, ՊՆ ղեկավարությանը առկա մտահոգություններն ու խնդրահարույց հարցերը անաչառ ներկայացնելու և դրանց լուծումներ առաջարկելու առումով: Գ.Հարությունյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և 2013թ. պլանավորվող աշխատանքները: Երկուստեք կարևորվել է դրանց իրականացման գործում ՀՀ ՊՆ և միջազգային հասարակական կազմակերպությունների օժանդակությունը: ՀՀ ՊՆ տեղակալ Ա.նազարյանի հետ հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության, քննչական ծառայության և ռազմական ոստիկանության գործունեությանը վերաբերող հարցերին:
  • Տարածել