Մամուլի հաղորդագրություն

26 Հուլիսի, 2012 00:00
Ս.թ հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը: Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն: Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը:

  • Տարածել