Քննարկվել է ականազերծման գործողությունների ծրագիրը
24 Հուլիսի, 2012 00:00Ս.թ. հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) ծրագրերի իրականացման ղեկավար Վալերի Ֆաբրիոնիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության ականապատ տարածքներում նախատեսվող ականազերծման գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ռուբեն Առաքելյանը, ով պատրաստակամություն է հայտնել համագործակցել շվեյցարական հիմնադրամի հետ և աջակցել ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանը: