Մամուլի հաղորդագրություն

28 Июня, 2012 00:00
Ս.թ. հունիսի 28-ից 29-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում մասնակցում է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, Եվրաատլանտյան տարածաշրջանում կիբեռանվտանգության, Աֆղանստանում միջազգային խաղաղարար առաքելության հետագա ծրագրերի, տարածաշրջանային սպառնալիքների ու մարտահրավերների հետ կապված խնդիրներ: Համաժողովի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Միջազգային կազմակերպությունների դերը Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության զարգացման գործում» զեկույցով:
  • Поделиться