ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարին

27 Ապրիլի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Եվրամիության Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առընչվող հարցեր:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը և իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը:
  • Տարածել