Չեռնոբիլի աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցած քաղաքացիների պարգևատրում պաշտպանության նախարարությունում

26 Ապրիլի, 2011 00:00
Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ փրկարարական աշխատանքներին մասնակցած Հայաստանի 68 քաղաքացիներ այսօր պաշտպանության նախարարությունում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, երախտագիտության խոսքեր ուղղելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ քառորդ դար առաջ նրանց գործած սխրանքը երբեք չի մոռացվի և ժամանակի ընթացքում նորովի կիմաստավորվի:
  • Տարածել