Չեռնոբիլի աղետի փրկարարական աշխատանքներին մասնակցած քաղաքացիների պարգևատրում պաշտպանության նախարարությունում
26 April, 2011 00:00Չեռնոբիլի աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ փրկարարական աշխատանքներին մասնակցած Հայաստանի 68 քաղաքացիներ այսօր պաշտպանության նախարարությունում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, երախտագիտության խոսքեր ուղղելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ քառորդ դար առաջ նրանց գործած սխրանքը երբեք չի մոռացվի և ժամանակի ընթացքում նորովի կիմաստավորվի: