Մամուլի հաղորդագրություն

21 Ապրիլի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության միջազգային համագործակցության գծով խորհրդական Իստոկ Հոչևարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:

Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակն է մարդասիրական ականազերծման ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ականապատված տարածքների ականազերծման ռազմավարության և ականազերծման գործողությունների ազգային ընթացակարգերի մշակմանն առնչվող հարցեր: Պարոն Հոչևարը տեղեկացրել է, որ Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը պատրաստ է սերտ համագործակցություն սկսել և տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն տրամադրել նորաստեղծ «Մարդասիրական և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
  • Տարածել