ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին
20 Ապրիլի, 2011 00:00Հարց – Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը արդոք չի ազդի ՀՀ զինված ուժերի մարտունակության և ռազմական բեռների մատակարարումների վրա:
Պատասխան – Վրաստանի խորհրդարանի որոշումը մեկնաբանելուց զերծ եմ մնում: Ինչ վերաբերում է ռազմական բեռների մատակարարումների աշխարհագրությանը, կցանկանայի նշել, որ այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության և որևէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակությանը: