ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

20 Апреля, 2011 00:00

Հարց – Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը արդոք չի ազդի ՀՀ զինված ուժերի մարտունակության և ռազմական բեռների մատակարարումների վրա: Պատասխան – Վրաստանի խորհրդարանի որոշումը մեկնաբանելուց զերծ եմ մնում: Ինչ վերաբերում է ռազմական բեռների մատակարարումների աշխարհագրությանը, կցանկանայի նշել, որ այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության և որևէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակությանը:
  • Поделиться