ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

13 Ապրիլի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է Թենգիզ Շարմանաշվիլիին դիվանագիտական նոր առաքելության կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնում նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական ռազմական համագործակցության զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առընչվող հարցեր: Կարևորելով Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` պաշտպանության նախարարը նշել է, որ այն կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը և անվտանգության ամրապնդմանը:
  • Տարածել