ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան
23 Մարտի, 2007 00:00Ս.թ. մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՉԺՀ բարձրաստիճան պետական և ռազմական գործիչների հետ: Ծրագրով նախատեսվում են նաև այցելություններ Չինաստանի ռազմաուսումնական հաստատություններ և զորամիավորումներ:
Մարտի 29-ին պատվիրակությունը կվերադառնա Երևան: