ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Մ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՊՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԼՍԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
22 Մայիսի, 2007 00:0022 մայիսի, 2007թ.
Հարգարժան պարոն դեսպան,
Հարգելի հյուրեր, զինվորականներ
Հարգարժան պարոն դեսպան,
Հարգելի հյուրեր, զինվորականներ
Այսօր ուրախալի օր է մեզ համար. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնում Բրիտանական Խորհրդի Խաղաղապահ Անգլերենի ծրագրի աջակցությամբ և հովանավորությամբ կսկսի գործել անգլերեն լեզվի ուսուցման լսարան: Մենք ականատես ենք եղել խաղաղապահ անգլերենի նմանատիպ լսարանների բացմանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, խաղաղապահ գումարտակում, ավագ սպայական դասընթացներում: Հատկանշական է, որ այդ լսարաններում անգլերեն լեզվի պատրաստություն են անցել հարյուրավոր սպաներ, որոնք այժմ հաջողությամբ հանդես են գալիս բազմազգ միջավայրում և իրենց ներդրումն ունեն միջազգային խաղաղապահ գործընթացներում:
Անգլերեն լեզվի ուսուցումը հանդիսանում է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների իրականացման գլխավոր նախապայմաններից և միջոցներից մեկը, այդ իսկ պատճառով մենք բարձր ենք գնահատում անգլերեն լեզվի լսարանների դերը ՀՀ զինված ուժերում: Սա հայ-բրիտանական արդյունավետ համագործակցության փայլուն օրինակ է:
Վերջում կցանկանայի իմ շնորհակալական խոսքը հղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Քենթորին և Բրիտանական Խորհրդի Խաղաղապահ Անգլերենի ծրագրի ամբողջ անձնակազմին` հանձինս Հայաստանում Խաղաղապահ Անգլերենի ծրագրի համակարգող, պարոն Թոնի Քրոքերի:
Համոզված եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Բրիտանական Խորհրդի միջև համագործակցությունը առաջիկայում էþլ ավելի կընդլայնվի և կզարգանա:
Արդյունավետ աշխատանք եմ մաղթում լսարանին: