Միքայել Հարությունյանը ընդունեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին
1 Հունիսի, 2007 00:00.jpg)
Նախարարը շնորհավորեց աշխարհահռչակ մարզիկին` բոլորովին վերջերս տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ նման հայորդիների շնորհիվ Հայաստանը բարձր է պահում իր պատիվը միջազգային ասպարեզներում:
ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն աշխարհի չեմպիոնին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով` նորանոր հաղթանակներ մաղթելով ռինգում:
Հանդիպման վերջում Արթուր Աբրահամը խոսեց իր հետագա ծրագրերի մասին: