Միքայել Հարությունյանը ընդունեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին

1 Июня, 2007 00:00
Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց բռնցքամարտի IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Նախարարը շնորհավորեց աշխարհահռչակ մարզիկին` բոլորովին վերջերս տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ` նշելով, որ նման հայորդիների շնորհիվ Հայաստանը բարձր է պահում իր պատիվը միջազգային ասպարեզներում: ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանն աշխարհի չեմպիոնին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով` նորանոր հաղթանակներ մաղթելով ռինգում: Հանդիպման վերջում Արթուր Աբրահամը խոսեց իր հետագա ծրագրերի մասին:
  • Поделиться