Միքայել Հարությունյանն ընդունեց Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային:

8 Հունիսի, 2007 00:00
Ս.թ. հունիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելոռուսական ռազմատեխնիկական համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձան նաև ՀՀ պաշտպանության նախարարի` Բելոռուսի Հանրապետություն կատարվելիք պատասխան այցի ծրագրային մանրամասներին:
  • Տարածել