Միքայել Հարությունյանն ընդունեց Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային:
8 June, 2007 00:00Ս.թ. հունիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելոռուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելոռուսական ռազմատեխնիկական համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձան նաև ՀՀ պաշտպանության նախարարի` Բելոռուսի Հանրապետություն կատարվելիք պատասխան այցի ծրագրային մանրամասներին: