Շրջանավարտների բաշխումը շարունակվում է

26 Հուլիսի, 2007 00:00
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ շարունակվում է ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխման գործընթացը:

Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության ակումբում տեղի է ունենալու Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2007թ. շրջանավարտների բաշխումը: Բաշխման գործընթացը լուսաբանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 28-26-30 հեռախոսահամարով: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարություն տեղափոխող միկրոավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին:
  • Տարածել