Շրջանավարտների բաշխումը շարունակվում է
26 July, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ շարունակվում է ռազմաուսումնական հաստատությունների 2007թ. շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխման գործընթացը:
Ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ պաշտպանության նախարարության ակումբում տեղի է ունենալու Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2007թ. շրջանավարտների բաշխումը:
Բաշխման գործընթացը լուսաբանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են ցուցակագրվել` զանգահարելով 28-26-30 հեռախոսահամարով:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարություն տեղափոխող միկրոավտոբուսը կմեկնի Ալ.Թամանյանի արձանի մոտից` ս.թ. հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին: