ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

4 Հոկտեմբերի, 2007 00:00
Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով կմեկնի Դուշանբե:

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված ծրագրով ՀՀ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին:
  • Տարածել