ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
4 Октября, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով կմեկնի Դուշանբե:
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված ծրագրով ՀՀ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին: