…
16 Հոկտեմբերի, 2007 00:00
Հանդիպման սկզբում կողմերը անդրադարձան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հնարավորություններին:
Մ.Հարությունյանը փաստեց, որ պաշտպանության և անվտանգության բնագավառում ՀՀ զինված ուժերը որդեգրել են բոլոր շահագրգիռ երկրների հետ համագործակցություն զարգացնելու հստակ ուղեգիծ:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանական բարեփոխումներին Պաշտպանության նախարարը ասաց, որ ՀՀ ԶՈՒ-ում ժողովրդավարական մեխանիզմների կատարելագործումն ընթանում է հաստատուն քայլերով և սահմանված ժամկետներում:
Հանդիպան վերջում քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգության վերաբերվող մի շարք խնդիրներ: