Մ. Հարությունյանը ընդունեց ՀՀ-ում Բուլղարրայի Հանրապետության դեսպանին
17 Հոկտեմբերի, 2007 00:00Ս.թ. Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ռազմաօդային հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Պլամեն Պետկովին ներկայացնելու կապակցությամբ ընդունեց ՀՀ-ում Բուլղարայի Հանրապետության արտակարգ և լիզաոր դեսպան պրն. Ստեֆան Դիմիտրովին:
Հանդիպման սկզբում նախարար Մ. Հարությունյանը շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք ի նպաստ մեր երկրների միջև ռազմական hամագործակցության ամրապնդման:
Կողմերը փաստեցին , որ վերջին տարիներին հայ-բուլղարական ռազմական համագործակցությունը նկատելի զարգացում է ապրում, որը պարտավորեցնում է հարաբերություններ հաստատել ռազմական համագործակցության նոր ոլորտներում:
Նախարարը նշեց, որ ներկայումս իրականացվող պաշտպանական բարեփոխումների գործընթացում արդյունավետ կարող է լինել մեր բուլղար գործընկերների փորձը:
Հանդիպման վերջում նորանշանակ կցորդ, գնդապետ Պլամեն Պետկովը խոստացավ պաշտոնավարման ընթացքում իր աշխատանքով ավելի խորացնել համագործակցության մակարդակը: