…
17 Հոկտեմբերի, 2007 00:00
Հանդիպան սկզբում զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության և տարածաշրջանային զարգացումներին ու խնդիրներին վերաբերող հարցեր:
Կողմերը փաստեցին, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև ստեղծվել են բարձր մակարդակի հարաբերություններ, որոնք բազմիցս կարևորվել են երկու բարեկամ երկրների ղեկավարնեի կողմից:
Նախարար Մ.Հարությունյանը նշեց, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև գոյություն ունեցող բարիդրացական հարաբերությունները իրենց նպաստավոր ազդեցությունն են ունենում ամբողջ տարածաշրջանի կայունության ապահովման առումով:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ նախարարը կարևորեց ցանկացած երկրի, արդ թվում Եգիպտոսի ողջախոհ և կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորվամ գործում: