ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

8 Նոյեմբերի, 2007 00:00
Ս.թ. հոկտեմբերի 23-ին Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության)«Համատեղ Աղեղ» հրամանատարաշտաբային և «Համատեղ Նիզակակիր» դաշտային զորավարժությունները 2008թ. իր տարածքում հյուրընկալելու` Հայաստանի հայտը:

Եվրոպայում Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության պատասխան նամակում բարձր է գնահատվել Հայաստանի կողմից շարունակական օժանդակությունը ԳՀԽ զորավարժությունների ծրագրին և դրանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
  • Տարածել