ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
8 Ноября, 2007 00:00Ս.թ. հոկտեմբերի 23-ին Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունը բավարարել է ՆԱՏՕ-ԳՀԽ (Գործընկերություն հանուն խաղաղության)«Համատեղ Աղեղ» հրամանատարաշտաբային և «Համատեղ Նիզակակիր» դաշտային զորավարժությունները 2008թ. իր տարածքում հյուրընկալելու` Հայաստանի հայտը:
Եվրոպայում Դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության պատասխան նամակում բարձր է գնահատվել Հայաստանի կողմից շարունակական օժանդակությունը ԳՀԽ զորավարժությունների ծրագրին և դրանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը: